կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-19 13:25
Քաղաքական

ՈւՂԻՂ. Դանիբեկյանը քննում է ենթադրյալ կաշառքի գործը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում, շարունակվում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը, որը հայտնի է «Սիլվայի գործ» անվանումով։

Հիշեցնենք, որ վերջին նիստում դատարանը սանկցիա էր կիրառել Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ։

Պաշտպան Լուսինե Սահակյանն, ի նշան բողոքի դատարանի գործողություններից, լքել էր դատական նիստերի դահլիճը։ Խնդիրը մեղադրանքի պարզաբանմանն էր վերաբերում։ Ե՛վ պաշտպանը, և՛ Արմեն Գևորգյանը պնդել էին, որ մեղադրանքի մեջ կան պարզաբանման ենթակա արտահայտություններ։ Սակայն դատարանը համարել էր, որ մեղադրանքի էությունը պարզ է, և որոշել անցնել ապացույցների հետազոտման կարգին։

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակումը։