կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-15 17:37
Քաղաքական

Դատարանը մեկ շաբաթով հետաձգեց ենթադրյալ կաշառքի գործով նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկ շաբաթով հետաձգեց ենթադրյալ կաշառքի գործով նիստը։

Մինչ այդ հայտարարված 3-ժամյա ընդմիջումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կրկին չի կարողացել ներկայանալ դատական նիստին, քանի որ այսօր տեղի ունեցող՝ ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստի ընդմիջմանը նա մասնակցել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահի մոտ հանդիպմանը։ Բացի դրանից՝ նախատեսված էր նաև նախագծերի քննարկում «Հայաստան» խմբակցությունում։

Այսօրվա նիստի ընդմիջման նպատակը անհասկանալի էր նաև դատախազ Գևորգ Բաղդասարյանի համար։ «Ընդմիջում հայտարարելու ժամանակ պաշտպան Սահակյանը փորձում էր արձագանքել, որ ժամը 16։00-ին այս նիստը չի կարող կայանալ, որովհետև ԵԽԽՎ նիստը ընդմիջվելու էր ընդամենը մեկ ժամով, իսկ ճանապարհին սպառվող ժամանակը թույլ չէր տալու, որ դատական նիստը կայանա»,- նշեց նա՝ խնդրելով, որ «դատական նիստերը նշանակվեն ճկուն»։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 22-ին՝ ժամը 13։00-ին։