Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր ունեն որոշակի ինքնություն և այդ ինքնությունից բխող մտահոգություն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ ՆԱՈւՄ անդամ Տիգրան Չանդոյանը ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության դիմաց ՀՅԴ ՆԱՈՒՄ բողոքի ակցիայի ժամանակ՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հազարավոր պատմամշակութային հուշարձանների հայկական ինքնության։
Նրանք մտահոգված են Ադրբեջանի մշակույթի նախարարի այն հայտարարությունից, որ Ադրբեջանը ձևավորել է հատուկ մասնագետների հանձնախումբ, որն զբաղվելու է Արցախի օկուպացված տարածքներում գտնվող «ալբանական» մշակութային կոթողների «ինքնության վերականգնմամբ»։
Նա նշեց, որ այս ակցայից բացի իրենք նախատեսում են կազմակերպել ցուցահանդես, որտեղ ներառված կլինեն այն մշակութային կոթողների լուսանկարները, որոնք այսօր գտնվում են անմիջական վտանգի ներքո։ Չանդոյանը նշեց, որ դա լինելու է նաև տեղեկատվական ակցիա, քանի որ մեր հանրության մեծ մասը չգիտի ինչի մասին է խոսքը։
Մանրամասն՝ տեսանյութում․