Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 9-ի ընտրությունները վարչապետի ընտրություններ չեն, թեև վարչապետի թեկնածուն արդեն տեսանելի է. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Վարչապետի թեկնածուն արդեն տեսանելի է, ակնհայտ է, որ լինելու է Նիկոլ Փաշինյանը կամ նրա կողմից նշանակված որևիցե մեկ այլ անձ, որի վրա Փաշինյանը կփորձի բարդել արդեն ակնհայտ դարձող սոցիալ-տնտեսական սնանկության ամբողջ բեռը, իսկ ինքը կմնա ստվերում և կփորձի կառավարել գործընթացը խորհրդարանից: Այս սցենարը նույնպես հավանական եմ համարում»,- նշեց նա:
Աշոտյանի խոսքով` իշխանափոխությունից հետո քաղաքական բովանդակությունը հասցվել է 0-ի, քաղաքական պայքարը դարձել է անձնավորված, վիրավորանքների, հետապնդումների, պիտակավորումների պայքար, և դրա արդյունքն այն է, որ այսօր կառավարությունը չի արձանագրում արդյունք: «Կառավարությունը որևէ շոշափելի արդյունք չի գրանցել: Նրանք ասում էին` ՀՀԿ-ն քխ է, մենք գալիս ենք իշխանության, ձեզ համար կապահովենք շատ ավելի լավ կյանք, շատ կարճ ժամանակահատվածում բյուջեն կավելացնենք 800 միլիոնից մինչև մեկ միլիարդ դոլարով: Բայց հիմա 2019-ի բյուջեն տեսնում ենք: ԱԺ նիստում մենք մանրամասն կբացահայտենք, թե ինչպես է կառավարությունը մոլորության մեջ գցել մեր բնակիչներին` տալով շռնդալից խոստումներ ընտրությունից առաջ»,- հայտարարեց նա:
Աշոտյանի համոզմամբ` ՀՀԿ-ի ներկայությունը մյուս խորհրդարանում պետք է հենց մեր երկրի քաղաքական համակարգին: «Իշխանությունը պարզ է, թե ով է լինելու: Մեզ պետք է հասկանալ, թե ինչպիսի կառուցվածք է ունենալու ընդդիմությունը: Այն իշխանությունը, որը բացարձակ է լինելու, մեծ վտանգ է ներկայացնում երկրի համար: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չպետք է լինի բացարձակ»,- ասաց նա:
Ըստ Աշոտյանի` եթե, իրոք, այս իշխանությունը ժողովրդավարության համար էր, ապա ՀՀԿ-ին քարոզչության համար պետք է տալլ լավագույն հավասար պայմանները: Նրա կարծիքով` եթե այս ընտրությունների վրա ստվեր նետվի, ապա դրա մեղավորը լինելու է կառավարությունը, կառավարության մեջ որոշիչ ձայն ունեցող վարչապետը: «Եթե վարչապետն ուզում է լավ ընտրություններ, պարտավոր է օր առաջ ուղերձներ տալ բոլոր այն մարդկանց, որոնք կարծում են, թե այս ընտրությունները պետք է վերածվեն բռնցքամարտի: Մենք բռնցքամարտից չենք վախենում, բայց բռնցքամարտում մեկը մեկի հետ են պայքարում, ոչ թե հազարը հարձակվում են մեկի վրա: Եթե հազարը` մեկի վրա, դա արդեն բռնցքամարտ չէ, դա արդեն խուժան կռիվ է: Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ մրցակցություն, մենք պետք է, ըստ շախմատային կանոնների կամ ըստ բռնցքամարտի կանոնների, մեկը մեկի դեմ բանավեճին պատրաստ լինենք: Իսկ եթե խոսքը գնում է խուժան կռվի մասին, խուժան կռվի արդյունքում կունենանք խուժան խորհրդարան` այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով` նախ և առաջ Հայաստանի համար»,- եզրափակեց Աշոտյանը: