|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսն ասել է, որ այս շաբաթ Թուրքիա այցելելուց հետո ծրագրում է կրկին լինել Մոսկվայում՝ քննարկելու համար ուկրաինական թեմատիկան։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախկինում Գրիֆիթսն արդեն եղել է Մոսկվայում և Կիևում։ Մոսկվայում նա մի շարք հանդիպումներ է անցկացրել ՌԴ ԱԳՆ-ում և պաշտպանության նախարարությունում։
«Ռուսաստանի ԱԳՆ-ում լսած ուղերձներից մեկն այն է, որ իմ այցը միայն առաջին փուլն է իմ համեստ առաքելությունում, և ես դեռ պետք է վերադառնամ: Ես նույնպես այդպես եմ կարծում և ցանկանում եմ այդպես անել Թուրքիա այցից հետո»,- ասել է նա ճեպազրույցում: