|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնը հունվարի 29-30-ը նախընտրական այցով կժամանի Հայաստան՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ:
Շոնը եւ գործառնությունների գծով մասագետ Իրինա Սաբաշուկը հանդիպումներ կունենան Երեւանում՝ երկրում նախընտրական իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, ինչպես նաեւ պատվիրակութան համար նյութատեխնիկական պատրաստություն ապահովելու համար:
Այս այցով կնշանավորվի տիկին Շոնի 25-րդ այցելությունը Հայաստան. 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններին անցկացրած ԵԱՀԿ դիտորական առաքլության ընթացքում նա եղել է հատուկ համակարգող Ֆրանսուա-Խավիեր դե Դոնեայի անձնակազմի ղեկավարը եւ նախկինոըւմ այցելել է Հայաստան բազմաթիվ ԵԱՀԿ ԽՎ նախագահների, հատուկ ներկայացուցիչների եւ ընտրական դիտորդական առաքելությունների հետ:
Փոխնախագահ Տոնինո Պիկուլան (Խորվաթիա) նշանակվել է որպես Վեհաժողովի ընտրական դիտորական առաքելության ղեկավար, եւ կժամանի Հայաստան փետրվարի սկզբին: