կարևոր
3271 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-24 16:43
Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը համարում է, որ Հայաստանը խզում է սփյուռքի հետ հարաբերությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը համարում է, որ Հայաստանը խզում է սփյուռքի հետ հարաբերությունները

Բենոն Սեւանը կարծիք է հայտնել, որ ՀՀ վարչապետը «դարձել է իր տիկնիկավարների խամաճիկը» եւ «պրոքսի պատըերազմի գործիքը»:

Իշխանությունները Երեւանում քայքայում են հայկական սփյուռքի հետ հարաբերությունները, կարծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սեւանը: Այդ մասին նա հայտարարել է Կիպրոսում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանին ելույթը մեկնաբանելիս, որը տեղի է ունեցել Նիկոսիայի համալսարանում The Foreign Policy Challenges of Armenia («Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները») սեմինարի ժամանակ:

«Նրանք ավերում են երկիրը եւ Հայաստանի հետ հայկական սփյուռքի հարաբերությունները»,- ասել է Սեւանը, որը  կիպրոսցի հայ է:

Նա նշել է՝ «Ռուսաստանում ապրում ու աշխատում է ավելի շատ հայ, քան Հայաստանում, եւ նրանք շատ շոշափելի ֆինանսական ներդրում են անում» իրենց պատմական հայրենիքի զարգացման մեջ: Սակայն, ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը, երկրի վարչապետը «նույնիսկ թույլ չի տալիս արտերկրի նշանավոր հայ գործիչների մուտքը Հայաստան, որովհետեւ նրանք քննադատում են իր վարչակարգը»: Սեւանի խոսքով՝ Հայաստանի կառավարության ղեկավարը «դարձել է իր տիկնիկավարների խամաճիկը» եւ «պրոքսի պատերազմի գործիքը»:

Ի պատասախան Մկրտչյանի այն պնդմանը, թե Երեւանը Արեւմուտքում է փնտրում իր պաշտպանունակության հնարավորություններն այն պատճառով, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ն  շրջվել են Հայաստանից Ղարաբաղում Ադրբեջանի զինված գործողությունների ժամանակ, Սեւանը հիշեցրել է՝ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր դեռ զինված հակամարտությունից  շատ ավելի վաղՆա հավելել է՝ փաշինը ճանաչել է Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, հետեւաբար անհասկանալի, թե ինչու է Երեւանը ակնկալել, որ ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ն կխառնվեն ինքնիշխան պետության ներքին գործերին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը նաեւ կարեկցանք է հայտնել Հայաստանի դեսպանին, քանի որ նա ստիպված է ներկայացնել մի երկիր, որը զուրկ է հետեւողական միջազգային քաղաքականությունից: