կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-29 21:12
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այնպես չէ, որ մայիսի 1-ից հետո պայքարն ապակենտրոն չի շարունակվելու․ Իշխան Սաղաթելյան

Այս շարժումը Հայրենիքի փրկության շարժման շարունակությունն է՝ ըստ  Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Երևանի Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկած «Դիմադրություն» շարժման իրազեկման երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում։

«Կա մեկ գաղափար՝ ով դա ընդունում է, մեր զինակիցն է, մեր պայքարի ընկերը․ եթե ես՝ 132 տարվա կուսակցության ներկայացուցիչ, որը Հայաստանի ամենակայացած և գաղափարական կառույցն է, ասում եմ՝ այսօր կուսակացական շահը առաջնային չէ՝ բոլորս պետք է համախբվենք հայրենիքի փրկության գաղափարի շուրջ, ուրեմն դա է կարևորը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ շարժումն ամենասկզբից արդյունք է տվել՝ ապակենտրոն պայքարի արդյունքում են այսօր զանգվածնեը ոտքի ելել։

«Այնպես չէ, որ մայիսի 1-ից հետո պայքարն ապակենտրոն չի շարունակվելու․ երբ անհրաժեշտ լինի՝ կլինենք միասին, երբ անհրաժեշտ կլինի՝ առանձին, խնդիրն աշխատանքը արդյունավետ կազմակերպելն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում ապրիլի 25-ից իրազեկման ակցիաներ են տեղի ունենում Երևանի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին ժամը 16։00 միանան համընդհանուր հանրահավաքում։

Մանրամասն՝ տեսանյութում․