Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախցիները ներքուստ համոզմունք ունեն՝ իրենք նահանջի տեղ չունեն: Այս մասին այսօր «Հայկական օրակարգ» շարքի՝ «Ինչպե՞ս Հայաստանին տալ զարգացման նոր հույս և հեռանկար» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը:
Փաշինյանի՝ հայկական պահանջների նշաձողի իջեցման վերաբերյալ հայտարարության վերաբերյալ Աբովյանը նշեց, որ Արցախում դա «ինքնասպանություն» են որակում․
«Բառացի ասում են՝ մենք մեր երեխեքին թուրքի բերանը չենք տալու. ով ի՞նչ ուզում է՝ մտածի»,- նշեց նա:
Հարցին՝ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները ի՞նչ պետք է անեն, Աբովյանը պատասխանեց․ «Նվազագույնը պետք է ընդունեն երկու դրույթ՝ երկիրը, ժողովուրդը գնում են դեպի ապամոնտաժում. ընդունո՞ւմ ենք դա, թե՞ ոչ։ Հիմա մարդկանց պետք է պարզ հարց տալ՝ համաձա՞յն եք գնալ ինքնասպանության: Հայաստանի առջև էլ է գոյաբանական խնդիր առաջացել: Մենք համաձա՞յն ենք դա ընդունել: Հիմա լիդեր սիրել-չսիրելու խնդիր չէ, հիմա բոլորս պետք է առճակատվենք իրականության հետ: Խաղաղության պայմանագիր կոչեցյալը բերելու է պատերազմի, խաղաղության պայմանագիր կոչեցյալը բերելու է արհավիրքի, խաղաղության պայմանագիր կոչեցյալը բերելու է, նվազագույնը, ՀՀ-ի մասնատման»,- նշեց Աբովյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։