կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-29 13:02
Հասարակություն

Հիմա, որ մեր գյուղում տեքստիլ չկա, ես ո՞ւր գնամ, իմ երեխեքին ո՞վ պահի․ գյուղոլորտի՝ ազատված աշխատակից

Դուք հասկացա՞ք նախարարի տված պատասխանից, մենք չհասկացանք։ Հիմա, որ մեր գյուղում տեքստիլ չկա, ես ո՞ւր գնամ, իմ երեխեքին ո՞վ պահի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գյուղոլորտի՝ ազատված աշխատակիցներից մեկը կառավարության մոտ շենքի մոտ նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպումից հետո։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության նորարությունների և մոնիտորինգի վարչության մարզային բաժինների 69 հաստիք կրճատվում է։ Աշխատակիցները ակցիա էին անում կառավարության շենքի մոտ։