Ես Կապիտան Իշխան Պետրոսյանի դուստր Մարգարիտ Պետրոսյանս կոչ եմ անում ու պահանջում եմ, որ այն մարդիկ, ովքեր այս երկու տարիների ընթացքում ներկայացել են իբրև հորս ընկերներ, հարազատներ ու ամպագորգոռ տեքստեր են ասել, թե իբր մեր ընտանիքի կողքին են, թե իբր պատրաստ են ամեն հարցում աջակցել մեզ, բայց այսօր մեր կողքին չեն, մեզ հետ հավասար չեն պայքարում մեր հայրերի ու եղբայրների թափած արյան համար, ուրեմն թող այևս երբեք չհամարձակվեն հորս անունը տալ ու շփվել մեզ հետ:
Անտարբեր «հայեր», չեք գալիս, չեք միանում գոնե անցնելուց գլուխներդ կախեք:
Ոստիկաններ, մեզ նայելով ու հազիվ արցունքները զսպելու փոխարեն հիշեք, որ ձեր երեխեքին մեր տղերքի արյունով եք կերակրում:
Մարգարիտ Պետրոսյան
Արցախյան 44 օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստր