կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-29 09:31
Արցախ

Երեխեքին դուրս ենք հանել, որ փախնեն, բայց չենք հասցրել․ պատմում է 9-ամյա դստերը կորցրած Իգորը

Երեխեքին դուրս ենք հանել, որ փախնեն, բայց չենք հասցրել․ պատմում է 9-ամյա դստերը կորցրած Իգորը

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով Իգոր Գրիգորյանը կորցրել է իր 9-ամյա դստերը, իսկ նրա կինն ու որդին ծանր վիճակում են: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որում Իգորը պատմում է, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։

Նա, մասնավորապես, նշում է. «Տեսել ենք, որ անօդաչու թռչող սարքեր են, հեռվից էլ երևում ա, երեխեքին դուրս ենք հանել, որ փախնեն, բայց չենք հասցրել։ Կամ արծիլերիայից կամ իրենց գցած ռումբից աղջիկս զոհվել է, փոքր տղաս ծանր վիրավոր ա, կինս էլ ա վիրավոր։ Իրենք կամենում են, որ այ էս փոքր երեխեքին բան ասեն, իրենք մենակ էդպես են կամենում ու էդպես են կարղանում անել»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: