|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր երեխաների ապագան մեր զոհված եղբայրների պես փաթեթավորեն դիահերձարանների անհայտ տոպրակների մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:
«Գրում, ջնջում եմ...
Գրում, ջնջում եմ և կրկին գրում և ջնջում եմ։
Չգիտեմ, թե ինչպե՞ս կարելի է արտահայտել այն ամենը, ինչը կրկին խառնեց մեզ բոլորիս...
Մեծամորի դիահերձարանում և Աբովյանի տուբերկուլոզային դիսպանսերների նկուղում տոպրակների մեջ ոչ մրայն մեր լույս տղերքի աճյուններն են, այդ տոպրակներում մեր անցյալի հույսերն են և մեր հապարտությունն էր, այն ամենը ինչով և ումով ապրում էինք և հավատում էինք։
Ես գիտեմ միայն մի բան, մենք պետք է անենք ամեն ինչ, ամեն հնարավորը և անհնարինը, որ մեր տղերքի զոհվելը չիմաստազրկեն բոլոր նրանք, ովքեր իրենց անբարտավան հակահայկական, հակապետական, ապազգային քաղաքականությամբ բոլորիս գցեցին պլաստիկ տոպրակների սարսափելի իրողության մեջ։
Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր երեխաների ապագան`մեր զոհված եղբայրների պես փաթեթավորեն դիահերձարանների անհայտ տոպրակների մեջ։
Կներեք, միգուցե կոպիտ է հնչում, բայց դա այն անհերքելի իրողությունն է, որի մեջ մենք բոլորս այսօր ապրում ենք:
ՀԳ
Չեմ ներելու...երբեք»,- գրել է Արման Աբովյանը։