Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ես հասկացել եմ ձեր ցավը, ձեր վիշտը և դրա համար իջել եմ այստեղ, քանի որ արտառոց իրավիճակ է: Դատախազության դիմաց ակցիա իրականացնող 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով դիմել էին դատախազություն։
Զոհված զինվորների հարազատների հետ հանդիպմանը Արթուր Դավթյանը վստահեցրեց, որ վստահեցրեց, որ դատախազական բոլոր հնարավոր գործիքակազմն օգտագործվում է այդ քրեական գործով օբյեկտիվ քննություն իրականացնելու և իրավական գնահատական տալու համար
«Խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ ՀՀ վարչապետը խորհրդարանում ձևակերպում արեց, ասաց՝ կարող էինք պատերազմը կանգնեցնել և ունենայինք նույն ելքը, այստեղից շատերի մոտ հարցադրում առաջացավ, որ միայն այս ձևակերպումը բավարար է, որպեսի մեղադրանքի նկարագրություն ներկայացվի, իսկ ես հիմա հակառակը կասեմ, եթե առանց պաշտպանություն կազմակերպելու մեր հայրենիքից տարածքներ զիջվեր, նույն տրամաբանությամբ մեղադրանքի որոշում չէ՞ր լինելու: Ինչու՞ եմ այս համեմատությունը բերում, որպեսզի հասկանալի լինի,թե ինչպիսի իրավիճակ է եղել, օպերատիվ ինչպիսի իրադրություն իրադրություն ենք ունեցել»,-ասաց Գլխավոր դատախազը:
Ծնողներից մեկն էլ Արթուր Դավթյանի առջև պարզեց իր զոհված որդու լուսանկարը և պահանջեց, որ Դավթյանն այս ամենն ասի «իր տղայի աչքերի մեջ նայելով»:
Արթուր Դավթյանն հանդիպում առաջարկեց զոհված զինվորների հարազատներից 10-ի հետ.
«Ձեր պահանջի արդարացիությունը չի վիճարկվում, բայց վստահ եմ, որ եկել եք, որպեսզի բովանդակային հասկանաք՝ գործը քննելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում: Առաջարկում եմ, ձեր միջից ընտրեք 10 հոգի, հանգիստ միջավայրում կնստենք, ես ձեր հարցրին կպատասխանեմ,-ասաց Արթուր Դավթյանը և հեռացավ:
Նրա հետևից ծնողները շարունակեցին բացականչել՝ «Կալանավորե՛լ Նիկոլին» «դավաճա՛ն»: