կարևոր
4270 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-02 13:04
Քաղաքական

Եվրոպացի պաշտոնյան ասել է՝ Փաշինյանը բանակցում է «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ․ Հայկ Մամիջանյան

Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյանները ևս հաստատում են` Նիկոլ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում տրամաբանության մեջ։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` պատմելով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում իր ելույթից հետո եվրոպացի պաշտոնյայի հետ զրույցից։

Նրա խոսքով` ինչպես Արմեն Աշոտյանի ներկայացրած փաստաթուղթը, այնպես էլ այս հայտարարությունը իշխանությունների կողմից հերքելու ջանքերն անիմաստ են, քանի որ կան նաև ապացույցներ։

Պատգամավորը նշեց, որ եվրոպացի պաշտոնյայի հետ զրույցի ժամանակ ներկա են եղել նաև այլ պատգամավորներ։

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ երբևէ իշխանական պատգամավորների շուրթերից ինքնորոշման իրավունք բառակապակցությունը չի լսել, իսկ մնացած բոլոր ձևակերպումները «լղոզոցի են», որոնցով փորձում են խաբել Արցախի և ՀՀ-ի ժողովրդին։