Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 11-ին, ժամը 15:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan March» մակնիշի 59 DT 555 (վարորդ` 1999 թ. ծնված Հ. Հ.) և «Toyota Altezza» մակնիշի 35 MO 918 պետհամարանիշերով (վարորդ` 1986 թ. ծնված Տ. Վ.) ավտոմեքենաները:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, անջատել մարտկոցները և իրականացրել վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Շտապօգնության աշխատակիցները Հ. Հ.-ին և «Toyota Altezza»-ի ուղևոր՝ 1987 թ. ծնված Ա. Տ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն (հոսպիտալացման կարիք չի եղել):