|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ս.թ. ապրիլի 12-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն այցելեց Սիրիայի Հայ Յեղափոխական Դաշնակցության պատվիրակությունը՝ Սիրիայի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Վրեժ Յագուբյանի գլխավորությամբ:
Պարոն Վ. Յագուբյանը բարի գալուստ մաղթեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Բ. Բադալյանին՝ հույս հայտնելով, որ ՀՀ գլխավոր հյուպատոսության և Սիրիայի ՀՅԴ միջև անցնող տարիներին ձևավորված փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ:
Շնորհակալություն հայտնելով այցելության և բարեմաղթանքների համար՝ Բ. Բադալյանը հավաստիացրեց, որ աշխատանքային գործունեության ընթացում ջանքեր կգործադրի Հալեպի հայ համայնքային բոլոր կառույցների հետ հարաբերությունների սերտացման և զարգացման համար: