կարևոր
2944 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-06 17:11
Քաղաքական

Ռուսաստանը սկսել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու աշխատանքները

Ռուսաստանը սկսել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու աշխատանքները

Ընթացիկ տարվա  հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության՝ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջապահ խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի հանդիպումը։ 

Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացրել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ քննարկվել են Սյունիքի մարզում Ռուսաստանի նոր հյուպատոսական գրասենյակի շուտափույթ բացման հեռանկարները, ինչը զգալիորեն կպարզեցնի հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների համար։

«Բացի այդ, նշվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև կնպաստի մշակութային, հումանիտար, առևտրային, տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը»,-նշված է ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ։