|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Եթե ես գրառում արած լինեի, անպայման դրա մասին ասած կլինեի և կսկսեի քննարկել դրա բովանդակությունը․ լրագրողների հետ զրույցում ասաց Սայաթ Շիրինյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի է ունեցավ Սայաթ Շիրինյանի գործով հերթական դատական նիստը: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):
«Ասել եմ ու շարունակում եմ ասել՝ ինձ լռեցնել չե՛ք կարող, փորձ չանե՛ք։ Հիմնական վկայի հարցաքննությունից պարզ դարձավ, որ այստեղ միտում կար, ընդ որում՝ միայն քաղաքական հետապնդմամբ»,- ասաց Սայաթ Շիրինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։