կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 13:08
Քաղաքական

Նոր բացահայտում Մարտի 1-ի դեպքերից. Սայաթ Շիրինյան

Նոր բացահայտում Մարտի 1-ի դեպքերից. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուշադրություն

Այն, ինչ ձեզ կներկայացնեմ, այդ մասին որևէ մեկը, որևէ անգամ չի խոսել։

Այս տարիների ընթացքում շատ են շահարկվել մարտի 1-ի դեպքերը և զանգվածային անկարգությունների մասնակիցները ներկայացվել են որպես «խաղաղ» ցուցարարներ։

Այդպիսի «խաղաղ» ցուցարարներից մեկն էլ Սարգիս Քլոյանի որդին էր՝ Գոռ Քլոյանը։ Այո, այո այն սարգիս քլոյանը, որը նիկոլին 30 մլն դրամով վաճառեց իր որդու արյունը, բայց մահացած իր որդու ընտանիքին այդ գումարից և ոչ մի լումա չտվեց։

Հեռավոր 2008 թ․-ին ես զբաղեցնում էի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի պաշտոնը։ Օպերատիվ ծառայությունների կողմից ինձ տրամադրված տեղեկանքի համաձայն. «Ըստ օպերատիվ տվյալների՝ Գոռ Քլոյանը օգտագործում է թմրանյութ և չի բացառվում, որ մարտի 1-ի զանգվածային անկարգություններին մասնակցել է թմրանյութ օգտագործած վիճակում»։

Այդ փաստի վերաբերյալ անձամբ եմ խոսել այն ժամանակվա ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ, այժմ երջանկահիշատակ Հայկ Հարությունյանի հետ, և որոշեցինք ավելորդ կրքեր չբորբոքելու համար այդ փաստը չհրապարակել։

Այժմ հարկադրաբար խոսեցի այդ մասին՝ միայն այն պատճառով, որ քլոյան սարգիսը անցնում է մարդկային ու բարոյական բոլոր սահմանները։

Այդ մարդկային խոտանը չգիտես թե ինչի՞ համար էր որպես տուժող նստում դարի խայտառակություն դատավարությանը (նախագահ Քոչարյան և մյուսներ), հիմա էլ Քոչարյանի վերադարձի հետ կապված իրեն թույլ է տալիս տարաբնույթ վայրահաչություններ։

Ասել կուզեմ՝ լռբերը սրբեր են դարձել...»։