Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես ուզում եմ իրերն իրենց անուններով կոչել՝ մենք ունենք Սահմանադրության բռնաբար, որը արդեն որերորդ անգամ է Սահմանադրությունը բռնաբարում՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների թնջուկը։
Նրա խոսքով՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում միայնակ դատվել, ինքը փորձում է մարդկանց դարձնել հանցակից․ «Նիկոլ Փաշինյանն անցած տարիների ընթացքում քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ է վաստակել։ Ի՞նչ կատարվեց։ Նրա կրիտիկական օրերը սկսում են, երբ նախագահ Քոչարյանին որևէ դատավոր համարձակվում է կալանքից ազատել։ Նախորդ անգամ էլ նույն վիճակը ստեղծվեց, այս անգամ էլ կիրակի օրով խմբակցության նիստ հրավիրվեց ու մի քանի ժամում փորձեցին սահմանադրական փոփոխություններ անել»։
Շիրինյանը նկատեց, որ այդ ընթացքում խախտումների մասին արդեն խոսել են բազմաթիվ մարդիկ, լուրջ իրավաբաններ, մատնանշել հոդվածները, որոնք ոտնահարվել են իշխանությունների կողմից։
«Խորհրդարանը դարձել է մանկուրդների ԱԺ։ Նրանք հոգով ստրուկներ են, որոնք պատրաստ են կատարել իրենց ղեկավարի հանձնարարականներն ու հիշողություն չունեն։ Եվ ահա 89 մանկուրդ, իմանալով հետևանքները, գնացին այդ քայլի, կատարեցին խախտումներով սահմանադրական փոփոխություններ»,- ասաց նա։
Շիրինյանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ի ՍԴ դիմելու նախաձեռնությանը չմիացավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նրա պատճառաբանությունները Շիրինյանը անընդունելի որակեց՝ «Լուսավոր Հայաստանը փորել է գերեզմանը», և կարող են այդ ստորագրություններն իր հետ այնտեղ տանել։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունները ստորագրելը, որով ՀՀ նախագահին զրկում էին Սահմանադրության փոփոխությունները վավերացնելու և հրապարակելու իրավունքից, Շիրինյանի խոսքով, եկավ ապացուցելու, որ Արմեն Սարգսյանը վախենում է Նիկոլ Փաշինյանից ու ՀՀ քաղաքացիություն չունի։
Նախագահը, չես հասկանում, պաղպաղակ լպստելու համա՞ր է եկել, ինչ է»,-տարակուսեց Սայաթ Շիրինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․