«Շահապոնք» համայնքային բնապահպանական տարածքում տեսախցիկների տեղադրումից հետո կտրուկ նվազել է որսագողությունը. ըստ
Yerkir.am-ի՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել WWF Armenia-ն:
«Նպատակասլաց լինելը տվեց իր առաջին պտուղները: Երկու տարվա աշխատանքի արդյունքում «Շահապոնք» համայնքային բնապահպանական տարածքում ոչ միայն կտրուկ նվազեց որսագողությունը, այլ նաև հատուկ տեղադրված խցիկի միջոցով նկարահանվեց այս գեղեցիկ արու բեզոարյան այծը, որին արդեն շատ վաղուց Արևիս և Թասիկ գյուղերի հարակից տարածքներում չէին տեսել»,- նշված է գրառման մեջ։