կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-18 13:59
Իրավական

Անվտանգության տեսախցիկը ֆիքսել է Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակում կատարած անձանց

Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանն այսօր լրագրողների ներկայությամբ հրապարակեցին տեսանյութ իրենց գրասենյակի վրա ապրիլի 27-ին տեղի ունեցած հարձակման դեպքի վայրից:

Հիշեցնենք, որ փաստաբանները հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն և հայտնել, որ ապրիլի 27-ին Տիգրան Աթանեսյանն իր գրասենյակում հարձակման է ենթարկվել փաստաբան Արմեն Սողոմոնյանի հետ: Աթանեսյանի խոսքով՝ իր վրա հարձակվել են Փաստաբանների դպրոցի տնօրեն, խորհրդի անդամ Սիմոն Բաբայանը, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանը, Գեւորգ Մկրտչյանը եւ փաստաբան Արսեն Հարությունյանը։

Ծեծի փաստով նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 118 հոդվածով: Նույն հոդվածով քրեական գործ է հարուցվել նաեւ Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի եւ Վրեժ Խաչիկյանի հաղորդման հիման վրա:

Նրանք էլ պնդում են, որ իրենք են ծեծի ենթարկվել Տիգրան Աթանեսյանի եւ Արմեն Սողոմոնյանի կողմից: Հիշյալ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գեւորգ Մկրտչյանին, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանին, Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին եւ Արսեն Հարությունյանին: