կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-08 09:59
Հասարակություն

Նոր մանրամասներ Շիրակի մարզում հետիոտնին մահացու վրաերթի ենթարկելու և փախուստի դիմելու դեպքից. պարզվել է մահացածի ինքնությունը, հայտնաբերվել է վարորդն ու BMW X-6-ը. shamshyan.com

Նոր մանրամասներ Շիրակի մարզում հետիոտնին մահացու վրաերթի ենթարկելու և փախուստի դիմելու դեպքից. պարզվել է մահացածի ինքնությունը, հայտնաբերվել է վարորդն ու BMW X-6-ը. shamshyan.com

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Ախուրյանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ծառայողները պարզել են նոյեմբերի 6-ին Շիրակի մարզում վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը:
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 54-ամյա Սամվել Առաքելյանն էր:
 
Նույն օրը, ոստիկանների ու քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ու որոնողական, իսկ հետո՝ բացատրական աշխատանքների շնորհիվ, ոստիկանության Ախուրյանի բաժին է կամավոր ներկայացել Երևանի բնակիչ, 34-ամյա Հմայակ Ա.-ն, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 05:30-ի սահմաններում, ինքը՝ վարելով Գյումրիում բնակվող իր ընկերոջ, 21-ամյա Աշոտ Ա.-ի BMW X-6 մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ հարուցված գործի շրջանակում Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում անհայտ վարորդը անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում վրաերթի էր ենթարկել 55-60 տարեկան տղամարդ հետիոտնի։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի։