կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-09 09:11
Քաղաքական

Իրենց հանրահավաքին ընդառաջ՝ ծռերը բացահայտ սադրանք են կազմակերպում Ֆրանսիայի հրապարակում․ Ռուբեն Մելիքյան

Իրենց հանրահավաքին ընդառաջ՝ ծռերը բացահայտ սադրանք են կազմակերպում Ֆրանսիայի հրապարակում․ Ռուբեն Մելիքյան
Իրենց հանրահավաքին ընդառաջ՝ ծռերը բացահայտ սադրանք են կազմակերպում Ֆրանսիայի հրապարակում։ Ինչու՞: Ու՞մ պատվերով։ Չգիտեմ։
Բայց մի բան պարզեցի դատական համակարգի datalex.am կայքից, որը կարծում եմ կարող է օգնել պատասխանները գտնելու հարցում։
Հիշու՞մ եք ՊՊԾ գնդի գրավման գործը։ Սկզբից զինված խմբի բոլոր անդամները կալանքի տակ էին, բայց նիկոլը եկավ ու ազատ արձակեց գրեթե բոլորին՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Հիշու՞մ եք։ Ըհը։ Դե հիմա ասեմ՝ իմանաք։ Դատալեքսում տեղադրված է Վճռաբեկ դատարանի ՄԱՐՏԻ 30-ի որոշումը՝ ծռերի փաստաբանի վճռաբեկ բողոքը վերադարձնելու ու թերությունները շտկելու համար 10 ՕՐ տրամադրելու մասին:
Ի՞նչ է դա նշանակում։ Պարզ բացատրեմ։ Այսուհետ ԱՄԵՆ ՕՐ Վճռաբեկ դատարանը, առանց հրապարակային նիստ անելու, առանց նախապես հայտարարելու, կարող է ծռերի բողոքը վարույթ ընդունելը որոշմամբ մերժել և ազատ արձակված ծռերին հետ ուղարկել պատժախցեր։
Դե ձեր վերլուծություններում այս փաստն էլ նկատի առեք, սիրելի՛ վերլուծաբաններ։
 
Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան