կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-19 16:46
Արցախ

Բացահայտ սադրանք` միտված խաթարելու սկզբունքային հարցերի շուրջ մեր միասնությունը

Բացահայտ սադրանք` միտված խաթարելու սկզբունքային հարցերի շուրջ մեր միասնությունը

orer.am լրատվական կայքում ոմն Անդրանիկ Հարությունյանի հեղինակությամբ հրապարկվել է «Արթուր Մկրտչյանի մահվան հանգամանքների հետ կապված նոր պայթյուն է սպասվում» վերնագրով հոդվածը: Այդ թեմայով «Ապառաժը» զրուցել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Կամո Բարսեղյանի հետ, ով եղել է ԼՂՀ առաջին գումարման Ազգային Ժողովի պատգամավոր, 1991թ. Կենտրոնական շտաբի օպերատիվ բաժնի ծառայող, ինչպես նաև Այգեստանի կամավորական վաշտի փոխհրամանատար:

«Նախևառաջ պետք է ասել, որ ես Արթուր Մկրտչյանին համարում եմ Արցախի պետականության հիմնադիրը, նա եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամենածանր օրերի առաջին դեմքը, նրա բարոյականության և անարատության վրա ոչ ոք չի կարող կասկածել: Այդ առումով Արթուր Մկրտչյան երևույթը բոլորիս համար պետք է դասվի որպես ազգային արժեք: Ես չեմ հավատում, որ Արցախի ազատագրական շարժման մեջ դերակատարություն ունեցող որևէ անհատ, այդ թվում Սամվել Բաբայանը, կարող է անտեսել Արթուր Մկրտչյանի արժեքը մեր պետականության և ազգային գաղափարի կերտման գործում: Այն, ինչ գրված է Ձեր նշած հոդվածում, բացահայտ սադրանք է, որը միտված է խաթարելու  սկզբունքային հարցերի շուրջ մեր միասնությունը:

Այս օրերին փորձում են վարկաբեկել Արցախի ազգային-ազատագրական պայքարի ընթացքում ազդեցիկ դերակատարություն ունեցած անհատների, ցավոք սրտի, ոտնահարվում են հայ ժողովրդի ազգային արժեքները: Դա սկսվել է հենց այն ժամանակվանից, երբ Արցախի փողոցներում հայտնվեց տխրահռչակ «կապույտմազավորը», որին ի պաշտպանություն Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ ցույց կազմակերպեցին ՀՀ ԱԺ այժմյան որոշ պատգամավորներ և որը շարունակվում է ՀՀ ԱԺ ամբիոնից անհայտ սեռի ներկայացուցչի ելույթով:

Ես չեմ ցանկանում, որպեսզի անխոհեմ քայլերով, ազգային արժեքները ոտնահարելով ջուր լցվի վերոհիշյալ աղանդավորների, անազգ ու անհայրենիք դավաճանների, մարդկային ու սեռային կողմորոշում չունեցողների ջրաղացին»,- հարցի վերաբերյալ ասել է Կամո Բարսեղյանը: