|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Իմ քայլը» շարժման առանջորդ Նիկոլ Փաշինյանը շուրջ մեկ ժամ առաջ հորդորել էր ժամը 17.00-ին բացել բոլոր ճանապարհները և շարժվել դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19.00-ին տեղի կունենա հանրահավաք: Նա հայտարարել էր, որ ամեն րոպե սպասում են զարգացումների: «Եթե դրանք չլինեն, մենք այլ տարբերակներ ունենք»,- ասել է Փաշինյանը:
Հիմա, հանրահավաքին ընդառաջ, ցուցարարները դադարեցնում են շրջափակումը և շարժվում Հանրապետության հրապարակ:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ չընտրվելուց հետո Փաշինյանը հրապարակից հայտարարեց, որ այսօր` առավոտյան ժամը 8:15-ից, ժողովուրդը պետք է փակի բոլոր միջպետական ճանապարհները և գնա համընդհանուր գործադուլի ու դասադուլի: Փողոցները փակվել էին ոչ միայն մայրաքաղաքում, այլև ՀՀ ամբողջ տարածքում: