|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Հրապարակը» գրում է․ Իշխանությունները եկեղեցու դեմ նոր սադրանք են կազմակերպում, որի կազմակերպիչն իշխանական հայացքներով աչքի ընկած հոգեւորական Տեր Սահակ քահանա Գալստյանն է։ Մտադիր են սեպտեմբերի 14-ին Էջմիածնում կազմակերպել Գարեգին Բ-ին գահընկեց անելու պահանջով հանրահավաք: Կասկած չկա, որ հանրահավաքի կազմակերպման գաղափարն իրականում պատկանում է իշխանություններին, քանի որ սեպտեմբերին նախ Սրբազան շարժումն է հայտարարել ակտիվացման մասին, իսկ քաղաքական իշխանությունների կարծիքով՝ Բագրատ սրբազանի գործողությունները համակարգում է Ամենայն հայոց վեհափառը։ Եվ երկրորդ․ եկեղեցու վերաօծման հանդիսավոր միջոցառումն է նախատեսված, ու հնարավոր է բողոքի այս ակցիաներով փորձեն եկեղեցու դեմ տրամադրություններ գեներացնել, որ լեգիտիմացնեն նաեւ այդ արարողությանն իրենց չմասնակցելը։