|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել է այցելել Կիևի շրջանի Բուչա քաղաքը, որտեղ, ըստ Արևմուտքի, ռուսները կոտորած էին կազմակերպել, իսկ, ըստ ռուսների, տեղի է ունեցել սադրանք՝ իրենց մեղադրելու համար։
«Ինչ վերաբերում է հրավերին, ապա ես կցանկանայի, որ Ուկրաինայի կառավարության առանձին ներկայացուցիչներ լիովին հասկանային այն հզոր աջակցությունը, որը Վրաստանի ժողովուրդը և նրա կառավարությունը ցուցաբերում են Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին: Մեր երկրների այս աջակցությունն ու գործընկերությունը արժանի չեն Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների ջանքերին՝ բաժանել վրաց ժողովրդին իրենց կառավարությունից: Այս հարցերի անհասկանալիության ֆոնին` պաշտոնական հրավերն անտեղի է թվում»,- ասել է խորհրդարանականը:
Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը հայտնել էր, որ Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը Պապուաշվիլիին հրավիրել է Բուչա։ Ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը, ինչպես նաև փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը Formula հեռուստաընկերության եթերում մեղադրել էին Վրաստանին իր տարածքը Ռուսաստանին տրամադրելու մեջ` «ռազմական տեխնիկայի և պահեստամասերի մաքսանենգության համար»։
Դրանից առաջ էլ Վլադիմիր Զելենսկին հետ էր կանչել Թբիլիսիում իր դեսպանին՝ Վրաստանի կողմ, քանի որ Վրաստանը հրաժարվել էր միանալ հակառուսական պատժամիջոցներին։