|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանի բյուրոյի նիստում հայտարարել է, որ Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունում նախատեսված փոփոխությունններն ուղղված են «մահացածին վերակենդանացնելուն», և հույս է հայտնել, որ այդ փոփոխությունները դրական արդյունքներ կտան: Այդ մասին հայտնում է Грузия Онлайн-ը:
«Հանրային հեռուստաընկերությունը երկար ժամանակ մահացած է եղել, հենց այդ պատճառով մենք ընդունեցինք այդ փոփոխությունները: Սպասումներ կային, որ վերակազմավորման արդյունքում վարկանիշը կբարձրանա»,- ասել է Կոբախիձեն:
Հայտնի է, որ Վրաստանի խորհրդարանն ավելի վաղ վիճելի օրինագիծ էր ընդունել «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխություն անելու մասին, որը հիմնականում ուղղված է Հանրային հեռուստաընկերության զարգացման համար պայմաններ ստեղծելուն: Մասնավորապես` օրենքը թույլ է տալիս աշխատանքային օրերին կոմերցիոն գովազդի տեղադրում, ինչպես նաև պետբյուջեից ստացվող միջոցների տրամադրում սկսնակ ձեռնարկությունների ֆինանսավորմանը:
Օրենքը դժգոհություն է առաջացրել մասնավոր հեռուստաընկերությունների շրջանում, քանի որ, ըստ նրանց, պետբյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը խլում է իրենցից գովազդային շուկան:
Օրենքն ուժի մեջ կմտնի, երբ այն ստորագրի խորհրդարանի նախագահը: