|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Գերմանիայի կրթության նախարար Անետա Շավանը հրաժարական է տվել: Lenta.ru կայքի հաղորդմամբ` Շավանի հետ համատեղ ասուլիսից հետո այս մասին է հայտարարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Ես իմ մտերիմ մարդու հրաժարականի դիմումը ծանր սրտով ընդունեցի»,- հայտնել է Մերկելը:
Հիշեցենք, որ կրթության նախարարին մեղադրում էին գրագողոթյան մեջ: Դյուսելդորֆի համալսարանի փիլիսոփայության բաժինը նրան զրկել էր գիտական աստիճանից` պատճառաբանելով, թե Շավանը իր գիտական թեզում արտատպումներ է արել ուրիշներից: