Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի և Ադրբեջանի սահմանին «առճակատումը», որն առայժմ չի ուղեկցվում որևէ ռազմական գործողությամբ, հանգեցրել է նրան, որ Թուրքիան սրել է լարվածությունը Թեհրանի հետ՝ իր սպառազինությունը տեղակայելով Իսլամական Հանրապետության հետ սահմանին, ինչպես նաև սկսել է ակտիվորեն կիրառել Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքեր Իրանի սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու. գրում է avia.pro կայքը։
Երեկ իրանա-թուրքական սահմանի հյուսիսարեւմտյան հատվածից ընդամենը երեք կիլոմետր հեռավորության վրա նկատվել է առնվազն մեկ թուրքական Bayraktar TB2 հետախուզական անօդաչու թռչող սարք, որն իբր հետախուզական առաքելություն է իրականացրել` Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում իրավիճակի սրման ֆոնին: Հայտնի է, որ Իրանի սահմանին խախտում չի եղել: Անկարան որոշել է գնալ շատ լուրջ ռիսկի՝ նախապատրաստվելով Իրանի հետ առճակատման Թեհրանի և Բաքվի միջև հակամարտության դեպքում:
Այս պահին իրավիճակը Ադրբեջանի և Իրանի միջև սահմանին մնում է շատ լարված Ադրբեջանի սադրիչ գործողությունների և Թեհրանի հասցեին ուղղակի սպառնալիքների պատճառով: