|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բիշքեկը մտադիր է Անկարայի հետ բանակցություններ վարել Տաջիկստանին «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի վաճառքի հարցով, խորհրդարանում հայտարարել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժեենբեկ Կուլուբաևը։
Նրա խոսքով՝ ղրղզական կողմն ավելի վաղ Անկարային կոչ էր արել «զգույշ վերաբերվել» Տաջիկստանին «Բայրաքթար»-ների հնարավոր վաճառքի հարցին, քանի որ պետական սահմանի ընդհանուր հատվածի սահմանազատման և սահմանագծման հետ կապված խնդիրները ղրղզական և տաջիկական կողմերի միջև դեռ ամբողջությամբ լուծված չեն։ Սակայն Թուրքիան պատասխանել է, որ «խոսքը բիզնեսի եւ ռազմատեխնիկական համագործակցության մասին է»։