կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-08 19:35
Քաղաքական

Մեզ համար կարեւոր է համաձայնեցնել մեր գործողությունները Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում ներկայացրած ծրագրերի հետ. Լավրով

Մեզ համար կարեւոր է համաձայնեցնել մեր գործողությունները Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում ներկայացրած ծրագրերի հետ. Լավրով

Միջազգային օրակարգի հարցերից կքննարկենք համագործակցության հեռանկարները՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակում: Ներկայում Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: Մենք պետք է համապատասխանեցնենք մեր գործողություններն այն ծրագրերին, որոնք Հայաստանը ներկայացրել է այս կամզակերպության մասնակիցներին: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ընթացքում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Միջազգային օրակարգից կքննարկենք համագործակցության հեռանկարները՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակում: Այժմ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: Մեզ համար կարեւոր է համաձայնեցնել մեր գործողություններն այն ծրագրերի հետ, որոնք Հայաստանը ներակայացրել է կազմակերպության մասնակիցներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, Անդրկովկասի հիմնախնդիրը մշտապես առանցքային տեղ են գրավում տարածաշրջանային հարցերով մեր քննարկումներում: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով պայմանավորվածությունների երեք խումբ կա, որոնք ձեռք են բերվել բարձրագույն մակարդակով 2020թ. նոյեմբերին եւ 2021թ. հունվարին ու նոյեմբերին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Նա ընդգծել է նաեւ, որ Ռուսաստանը կշարունակի ապահովել այդ պայմանավորվածությունների իրականացումը, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը Ղարաբաղում՝ մանդատի խիստ պահպանմամբ: