Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Շոտլանդիան մտադիր է համաձայնեցնել Բրիտանիայի հետ անկախության մասին նոր հանրաքվեի հարցը: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:
Առաջին հանրաքվեն տեղի է ուենցել 2014-ի սեպտեմբերի 18-ին: Այն ժամանակ մասնակիցների մոտ 55 տոկոսը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն:
Ըստ Սթերջենի, եթե նոր հանրաքվեի հարցում համաձայնություն ձեռք բերվի, այն տեղի կունենա 2018-ի աշնան և 2019-ի գարնան միջև: Նա վստահություն է հայտնել, որ մինչ այդ Brexit-ի պայմաններն արդեն պարզ կլինեն՝ եթե դրանք հակասեն Շոտլանդիայի շահերին, ապա նոր հանրաքվե կանցկացվի, գրում է ՌԻԱ Նովոստին:
Սթերջենը հավելել է, որ հավատում է անկախության կողմնակիցների հաղթանակին: Ակնկալվում է, որ առաջին նախարարը նոր հանրաքվեի հարցը կբարձրացնի Աբերդինում կայանալիք կուսակցական հավաքում՝ մարտի 17-18-ին:
Լոնդոնը պնդում է, որ շոտլանդացիներն արդեն հայտնել են իրենց կարծիքը 2014-ին: