|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպման ժամանակ կողմերին հաջողվել է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, Ռուսաստանի ղեկավարը բանակցությունները օգտակար է անվանել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր ընդհանուր կարծիքով, դա շատ օգտակար հանդիպում էր։ Այն, իմ կարծիքով, շատ լավ մթնոլորտ է ստեղծել որոշ սկզբունքային հարցերի շուրջ ապագա հնարավոր պայմանավորվածությունների համար։ Այսօր մենք համաձայնեցրել ենք համատեղ հայտարարությունը», - ասել Է Պուտինը:
«Այսօր մենք համաձայնեցրել ենք համատեղ հայտարարությունը։ Պետք է անկեղծ ասեմ, ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել, որոշ բաներ ստիպված են եղել դուրս հանել՝ մասնագետների մակարդակով նախապես մշակված տեքստից։
Այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր գնահատականի հետ, որ հանդիպումն օգտակար էր, և դա պայմաններ է ստեղծում իրավիճակի կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի համար»,- RT-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահը։
Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովը տեւել է ավելի քան երկու ժամ։ Պուտինը նաև առանձնազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։ Ընդհանուր առմամբ, անցկացվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների երեք նստաշրջան։