««Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության, կամ ինչպես ընդունված է ասել՝ Սորոսի հիմնադրամի հետ տարիներ շարունակ համագործակցող, ԵՊՀ նորանշանակ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հայտնի սորոսականներին է նշանակում համալսարանական պաշտոնների:
Այսպես. պրոռեկտորի պաշտոնում է նշանակվել երկար տարիներ «Եվրասիա» հիմնադրամում աշխատած և Սորոսի հիմնադրամի բազմաթիվ դրամաշնորհներ իրականացրած Միքայել Հովհաննիսյանը, իսկ ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնի տնօրեն՝ Լուսինե Խառատյանը, ով ըստ մամուլի հրապարակումների՝ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունը նախապատրաստելու գործում ազդեցիկ ներդրում ունեցած վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի քույրն է և սորոսական շրջանակների առանցքային դեմքերից մեկը:
Համալսարանում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ գործող իշխանությունը ԵՊՀ-ն հանձնել է Սորոսի հիմնադրամին, որի աշխատակիցները՝ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, սոցցանցերում «Путин капут в Карабахе» վերտառությամբ գրառումներ անող, հետո իր իսկ գրառումները հեռացնող Արսեն Խառատյանի քույրը՝ Լուսինեն, պետք է լծվեն թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ համալսարանական պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը կապիտուլյացնելու գործին:
Խնդիրն այն է, որ վերոնշյալ համալսարանական նորանշանակ պաշտոնյաները սորոսական դրամաշնորհներով Հայաստանի և Արցախի բանակը վարկաբեկելու, սեռական այլասերվածություն տարածելու, «թուրքերի հետ հաշտվելու» և թուրքերի հետ «խաղաղասիրական» ծրագրեր իրականացնելու գործում տասնամյակների փորձ ունեն և Մայր Բուհ են գործուղվել իրենց «առաքելությունը» շարունակելու նպատակով:
Տեղեկացնում ենք նաև, որ համալսարանում սպասում են առանցքային պաշտոններում սորոսական նոր կադրերի նշանակումների: Նույնիսկ կատակ է պտտվում, թե «Սոռոսի Հովիկը» (ռեկտորի մականունն է) պատրաստվում է «Ազգային բարոյականության» ֆակուլտետ հիմնադրել՝ դեկան նշանակելով Սորոսի հիմնադրամի նախկին տնօրեն Լարիսա Մինասյանին»: