Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Աննա Հակոբյանը գրում է.
««Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աղմկահարույց գրքի «Մատենագրություն» բաժնում առկա է շուրջ 100 անուն աշխատություն, ինչին հղում է արվել հետազոտություն, վերլուծություն և այլընտրանքային առաջարկներ անելիս։
Հատկանշական է, որ այս ցանկում են ընդգրկված Ջորջ Սորոսի գաղափարական հոր՝ Կառլ Պոպպերի, Սորոսի հիմնադրամի շահառու, թուրք ներող ընտանիքի կարկառուն ներկայացուցիչ Հրանուշ Խառատյանի, Վրաստանի սորոսական «Իմեջին» կենտրոնի և այլ սորոսականների հեղինակած աշխատություններ։
Այդ «Մատենագրության» միայն 20-25%-ն է հայալեզու կամ հայ հեղինակին պատկանող աշխատություն, գերակշռում են, իհարկե, թուրք հեղինակները (խոսքը դպրոցական դասագրքերի մասին չէ)։
Ստացվում է, որ թուրքերն ու հայի ազգանունով թուրքերն են մշակում՝ մեր դպրոցներում դասավանդվող կարևորագույն առարկաների չափորոշիչները»։