կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-17 11:15
Քաղաքական

Ինչո՞ւ ԵՊՀ ռեկտորի ընտրությունը չի անցկացվում «Ապագա կա՛, ԵՊՀ» կարգախոսով. հարց՝ Սուրեն Պապիկյանին

Ինչո՞ւ ԵՊՀ ռեկտորի ընտրությունը չի անցկացվում «Ապագա կա՛, ԵՊՀ» կարգախոսով. հարց՝ Սուրեն Պապիկյանին
Այսօր ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի նիստ է լինելու, ռեկտոր է ընտրվելու։ Եթե էս ամենը լիներ օրենքի ու բարոյականության սահմաններում, գուցե ես էլ մասնակցեի էս պրոցեսներին, բովանդակային հարցեր տայի, քննարկումներին մասնակցեի, իմ տեսակետներն ու տեսիլները հայտնեի... ի վերջո հեռու չեմ բուհական կրթության ոլորտից։ Բայց քանի որ պրոցեսն ապօրինի է ինքնին, գրամ անգամ ցանկություն չունեմ այդ թատրոնը դիտելու, նույնիսկ եթե նիստի ժամն իմանայի (կա՞ն մարդիկ, ովքեր գիտեն, ի դեպ): Ամեն դեպքում մի հարց կուզեի ուղղել խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանին։ Եթե այս տողերը կարդացող լրագրող կա և ունի նիստին մասնակցելու հնարավորություն, թող այդ հարցը տա, շատ եմ խնդրում. ինչու՞ ԵՊՀ ռեկտորի ընտրությունը չի անցկացվում «Ապագա կա՛, ԵՊՀ» կարգախոսով։
 
Մենուա Սողոմոնյան