Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 5-ին հայտարարել է, որ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը Վրաստանի փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիայի հետ հանդիպման ժամանակ չի կարողացել որևէ ապացույց ներկայացնել» Կիևի կողմից հնչեցված մեղադրանքների վերաբերյալ, թե Մոսկվան Վրաստանի տարածքով մաքսանենգության միջանցք է ստեղծել:
Հանդիպման ընթացքում վրացական կողմը հերթական անգամ հերքել է տարածված տեղեկությունը և ուկրաինացի դիվանագետին փոխանցել Վրաստանի ֆինանսների նախարարության ու պետական անվտանգության ծառայության դիրքորոշումները։
Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ Ջանջալիան նշել է, որ նման հայտարարությունները վնասում են երկու երկրների բարեկամական հարաբերություններին եւ վտանգ են պարունակում Վրաստանի անվտանգության համար։
Ապրիլի 4-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարեց, որ Մոսկվան միջանցք է պատրաստում Վրաստանի տարածքով մաքսանենգ ճանապարհով սպառազինություն տեղափոխելու համար։
Ուկրաինայի մեղադրանքները հնչել են Թբիլիսիի և Կիևի՝ առանց այն էլ լարված հարաբերությունների ֆոնին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնիսկ հետ է կանչել երկրի դեսպանին Թբիլիսիից վրացական իշխանությունների՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից և Ուկրաինա կամավոր կործանիչներ ուղարկելուց հրաժարվելու վերաբերյալ «անբարոյական դիրքորոշման» պատճառով։
Հատկանշական է, որ, պաշտոնական Կիևի քննադատության ֆոնին, Ռուսաստանը թույլատրել է վրացական կաթնամթերքի ներկրումը, ինչը Թբիլիսին լավ հնարավորություն է համարել։