կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-06 22:14
Հասարակություն

Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն

Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը նվաճեց Սլովենիայում անցկացված շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը։

Հայ գրոսմայստերը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ առաջին տեղը կիսեց գերմանացի Մատիաս Բլյուբաումի հետ, որը լրացուցիչ ցուցանիշով ճանաչվեց հաղթող։

Վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով 6 քայլում ոչ ոքի էր խաղացել իսպանացի Խայմե Սանտոս Լատասայի հետ։ Մատիաս Բլյուբաումը ոչ ոքի խաղաց խորվաթ Իվան Սարիչի հետ։

Առաջին 20 տեղերը գրաված շախմատիստները նվաճեցին 2023թ․ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր։