|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քիչ առաջ Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում մեկնարկեց շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության առաջին տուրը: Հիշեցնենք, որ այս առաջնությունը նվիրված է աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանին:
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով` 11 տուրով: Մրցաշարին մասնակցում է 27 երկրի մոտ 260 շախմատիստ, այդ թվում` շուրջ 130 գրոսմայստեր: Միջազգային կոչումներ ունեցող մասնակիցների թիվն անցնում է 200-ից: