|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Երևանում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Հերթական՝ 9-րդ տուրում մրցաշարային աղյուսակի վերին դիրքերում գտնվող մեր շախմատիստները մրցեցին միմյանց դեմ: Վլադիմիր Հակոբյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Գաբրիել Սարգսյանը հաղթեց Արման Փաշիկյանին:
9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել ռուս Ալեքսանդր Մոտիլյովը` 7.5 միավորով: Հրանտ Մելքումյանն ու Վլադիմիր Հակոբյանն ունեն 6.5 միավոր: Լրացուցիչ միավորներով Մելքումյանը 5-րդն է, իսկ Հակոբյանը՝ 13-րդը:
Մյուս արդյունքներն ու մրցաշարային աղյուսակի ամբողջական տեսքն՝ այստեղ