|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Հայաստանը շրջափակված է քաղաքական թուրքերի, այն է՝ Ադրբեջանի, Թուրքիայի և ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ «Թշնամիների կողմից կտրված է հոսանքը, գազը։ Արցախի ներքին էներգետիկ հնարավարությունները, այն է՝ Սարսանգի կարողություններն անսահման չեն, ուստի՝ շուտով տոտալ լույս չի լինի։
Եթե այս վիճակում գտնվող Արցախի համար չխոսենք, չգործենք և չպայքարենք, հաջորդը նման վիճակում կլինեն Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշը, Գեղարքունիքը, Լոռին, Կոտայքը, Շիրակը, Արագածոտնը, Արմավիրը, Արարատը, Երևանը»,-գրել է նա։