|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այս շենքում կա նիստերի դահլիճ, որտեղ իրենց փառահեղ նիստերն են անցկացնում, թող ընդունեն ծնողներին: Էստեղ ամենաշատը կլինի 50-60 ծնող․ եթե տեղ չլինի, միջանցքում կկանգնենք: Բոլոր ծնողներով ենք բարձրանալու, փոխանցե՛ք իրենց: Հուսով եմ՝ ծնողների հետ ընդհարում չեն ուզում․ ԲԴԽ-ի մոտ դիմելով ոստիկանին՝ ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:
Նշենք, որ ԲԴԽ նախագահն առաջարկել է հանդիպել զոհված զինծառայողի 5 ծնողի հետ, նրանք մերժում են՝ պահանջելով իջնել:
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատներն այս պահին ԲԴԽ-ի շենքի մոտ են. նրանք պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն անցնի դռնբաց։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ-ի մոտ են` աջակցելու զոհված զինծառայողների ծնողների պահանջին: