կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-05 12:02
Աշխարհ

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնում է, որ ռուսական զորքերը հարձակման են պատրաստվում Ուկրաինայի արևելքում

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնում է, որ ռուսական զորքերը հարձակման են պատրաստվում Ուկրաինայի արևելքում

Ռուսական բանակը վերախմբավորում է զորքերը և իր ուժերը կենտրոնացնում Ուկրաինայի արևելքում հարձակողական գործողություն նախապատրաստելու ուղղությամբ։ Նպատակը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքում լիակատար վերահսկողություն հաստատելն է։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Ռուսական զորքերը շարունակում են շրջափակել Խարկովը՝ անընդհատ հրետանային գնդակոծություններով և ոչնչացնելով քաղաքի բնակելի տարածքներն ու ենթակառուցվածքները։ 

Դոնեցկի և Լուգանսկի ուղղություններում ռուսական զորքերը կենտրոնացնում են իրենց հիմնական ջանքերը Պոպասնայա և Ռուբեժնոյե բնակավայրերի տարածքները վերահսկողության տակ առնելու, Մարիուպոլի վրա լիակատար վերահսկողություն հաստատելու և Զոլոտայա Նիվա բնակավայրի տարածքում հարձակողական գործողություններ նախապատրաստելու համար։

Յուժնոբուժսկի ուղղությամբ ռուսական զորքերը, հրետանու աջակցությամբ, մասնակի հաջողությամբ գրոհային գործողություններ են իրականացնում Ալեքսանդրովկա գյուղը վերահսկողության տակ առնելու նպատակով։ Լյուբինո, Միրնոյե, Կոպանի բնակավայրերի տարածքում ռուսական զորքերը հրետանային կրակ են բացել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։