Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական զինված ուժերը շարունակում են հարձակողական օպերացիան Ուկրաինայի դեմ՝ օդային աջակցությամբ և հրթիռային հարվածներով՝ կենտրոնանալով հատկապես Կիևի շրջափակման վրա. հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Գերատեսչությունը նշել է, որ օրվա ընթացքում ռուսական զորքերը վերախմբավորվում էին Կիևի վրա հարձակումը կազմակերպելու համար։
«Հարձակման համար նրանք նախատեսում են ներգրավել առավել մարտունակ ստորաբաժանումներ, նաև՝ Ռամզան Կադիրովի (Գրոզնի) անվան ռուսական գվարդիայի հատուկ գնդից, «Կուզբասի» ՀՆ 27-րդ ջոկատից (Կեմերովո), ռուսական գվարդիայի «Վիտյազ» (Մոսկվա) և «Լիգա» մասնավոր ռազմական ընկերության (նախկին «Վագներ») ուժերից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսական զորքերը կենտրոնացել են Պոլեսկի, Կուկս, Բորոդյանկա, Բիշև, Գորենիչի, Դեմիդով բնակավայրերի տարածքներում։