|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցել է Ռուսաստանի հետ պատերազմի 43-րդ օրվա սկզբի դրությամբ ռազմաճակատներում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։
«Ռուսական զորքերի հիմնական ջանքերը կենտրոնացած են Ուկրաինայի արևելքում հարձակողական գործողության նախապատրաստման վրա, որի նպատակն է լիակատար վերահսկողություն հաստատել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքների վրա»,- ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի Twitter-ում։
Ռուսական բանակը շարունակում է ակտիվ գործողությունները Սլոբոժանսկի, Դոնեցկի, Յուժնոբուժսկի և Տավրիայի ուղղություններում։
Սլոբոժանսկի ուղղությամբ հակառակորդը շարունակում է շրջափակել Խարկով քաղաքը և դրա հրետակոծությունը։