Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռեյիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Fars գործակալության հրապարակման բովանդակությունը։ Այս մասին փոխանցում է ТАСС-ը։
«Fars գործակալության այն տեղեկությունը, որ ուղղաթիռի կործանման գործոններից մեկը եղել է ևս երկու ուղևորի առկայությունը, հակառակ անվտանգության արձանագրություններին, ինչի պատճառով ուղղաթիռը բավարար ուժ չի ունեցել անհրաժեշտ բարձրությունը հավաքելու համար, սուտ է», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Fars-ը հայտնել էր, որ ինքնաթիռի կործանման պատճառը եղանակային պայմաններն էին և որ ուղևորների թիվը գերազանցել էր սահմանաչափը, ուղղաթիռը չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և մառախլապատ պայմաններում բախվել է սարին։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռեյիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։