| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Չինաստանի իշխանությունները չեն բացառում Ռուսաստանի Դաշնության հետ էներգետիկ առևտրի ընթացքում ռուբլու կամ յուանի անցնելու հնարավորությունը։ Այս մասին հինգշաբթի՝ մարտի 31-ին, ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունից։
Զրույցի ընթացքում գործակալության թղթակիցը հարցրել է՝ Չինաստանը պատրա՞ստ է Ռուսաստանի կողմից մատակարարվող էներգակիրների համար վճարել ոչ թե ԱՄՆ դոլարով, այլ ռուբլիով կամ յուանով։
«Երկկողմ փոխադարձ հաշվարկներ իրականացնելիս շուկայի սուբյեկտները կարող են ընտրել արժույթը՝ իրենց կարիքներին համապատասխան»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ կանոնավոր առևտրատնտեսական փոխգործակցության գործընթացում սեփական ազգային դրամական միավորների կիրառումը «կարող է օգնել խուսափել արժութային ռիսկերից և նվազեցնել արժույթի փոխանակման հետ կապված ծախսերը»:
Միաժամանակ, գերատեսչությունում հայտնել են, որ «տարբեր պատճառներով» Չինաստանը հաշվարկներ կիրականացնի նաև այլ երկրների արժույթով։